Զելենսկին հայտարարել է, որ չի հասկանում Մոսկվայի պահանջները Կիևի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

ю

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի հասկանում Մոսկվայի պահանջները Կիևի նկատմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին մարտի 3-ին Զելենսկին ասել է արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե Կիևը պատրաստ է արդյոք երաշխիքներ տալ։

«Մենք չենք հարձակվում Ռուսաստանի վրա, չենք պատրաստվում հարձակվել: Մենք ՆԱՏՕ-ո՞ւմ ենք՝ ոչ, միջուկային զենք ունե՞նք՝ ոչ, ի՞նչ ասեմ, ում  պետք է ինչ-որ բան տամ», - ասել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին ասել է, որ պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել բոլոր՝ ներառյալ Դոնեցկին և Լուգանսկին վերաբերվող հարցերը:

--00--ԱՀ