Արգելում եմ իմ անունից որևէ հայտարարություն անել. Մետաքսե Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Մետաքսե

Արցախի Հանրապետության նախագահը վայրկյան անգամ չկորցրեց Արցախի ժողովրդի անունից շնորհավորել ՀՀ նորընտիր նախագահին (տեքստն էլ երևի նախապես գրվել էր): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Արցախում հայը միայն մի երազանք ուներ՝ միանալ մայր Հայաստանին, ապրել ու արարել արժանապատիվ խաղաղության մեջ: Աշխարհը շատ համարեց ու լուռ համաձայնությամբ աջակցեց, որ ադրբեջանն ու թուրքիան սպանեն հային ու խլեն նրա Հայրենիքը:

Այդ դաժանության մեջ 18-20 տարեկան զինվորն ու հայը չընկրկեցին, անհավասար պայքարում զոհվեցին հանուն Հայրենիքի, սերունդների ու արժանապատվության: Այսօր, երբ Արևմուտքը փորձում է թուլացնել մեր միակ իրական դաշնակցին, որի շնորհիվ Արցախի մի պատառիկին կառչած Հայն ապրում է Հայրենիքն ամբողջական տեսնելու երազանքով և իր իսկ ապրելով հաստատում, Հայաստանում շարունակում են աճել ու բազմանալ իշխանական արևմտամետ ուժերը:

ՀՀ-ի ԱԺ իշխանական թևն ընտրեց հնագույն արևմտամետ նախագահ, իսկ Արցախի Հանրապետության նախագահը վայրկյան անգամ չկորցրեց Արցախի ժողովրդի անունից շնորհավորել ՀՀ նորընտիր նախագահին (տեքստն էլ երևի նախապես գրվել էր):

Ես, որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, չեմ միանում Արայիկ Հարությունյանի շնորհավորանքին և որպես Արցախի Հանրպետության ժողովրդի մասնիկ, արգելում եմ իմ անունից որևէ հայտարարություն անել, կանխավ ինձ հետ չհամաձայնեցնելով»,- գրել է նա: