Ուրիշի կնոջ քամակով ատոմային պատերազմ է սադրում ԱՄՆ-ն. Հայկ Մանասյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Եվրոպայի ժողովուրդը պետք է հասկանա, որ Շվեյցարիան նեյտրալ պետություն չԷ, սուտ է, սուտ է, որ այս ամեն ինչն արվում է հանուն ժողովրդավարության: Այս մասին 24TV-ի եթերում ասել է բժիշկ Հայկ Մանասյանը:

Նրա խոսքով, ԱՄՆ-ն անընդհատ նայում է ուրիշի կնոջ քամակին, անընդհատ նայում է ՌԴ-ի կողքի երկրների քամակին՝ սադրելով միջուկային պատերազմ, վերջը դա ցասման է վերածվելու չէ՞։ «Այո՛, ԱՄՆ-ն այսօր ուղղակի հրահրում է միջուկային պատերազմ: Հարցնում ես, ասում են՝ մենք չենք ուզում ռազմական էսկալացիա։ Բա որ չես ուզում, ինչի՞ ես ասում Ուկրաինային՝ գնա խոսա, ասա՝ ատոմային զենք կվերցնեմ, բա որ չես ուզում, ինչի՞ ես օրենք ընդունում Ուկրաինայի բնիկ ժողովուրդների մասին, որտեղ ռուս չկա»,-ասել է բանախոսը:

Մանասյանի պնդմամբ, եթե ՌԴ-ն սխալ լիներ, Արևմուտքն այսչափ հավաքական ու միասնական չէր լինի:

Բանախոսն անդրադարձել է նաև ՀՀ-ի վրա այս աշխարհաքաղաքական դիմակայության հետևանքներին՝ չբացառելով, որ այն կարող է հասնել նաև մեզ:

Մանրամասները՝ տեսանյութում: