Փաշինյանը ոչ մի բանից հիստերիա սարքեց, ընդամենը պարենային ճգնաժամի մասին էին հարցրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Փաշինյանը ոչ մի բանից հիստերիա սարքեց, ընդամենը պարենային ճգնաժամի մասին էին հարցրել:  Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Պատգամավորի համոզմամբ՝ ամենակարևոր հարցերում իշխանությունը դիրքորոշում չունի, նույնիսկ Ռուսաստան֊Ադրբեջան հռչակագրի վերաբերյալ իրենց մոտեցումը չեն հայտնում և տարբեր հարթակներում հանդես են գալիս տարերային քվեարկություններով։ 

Գրիգորյանը նշեց, որ նոյեմբերի 9֊ի փաստաթղթի մեջ նախկինների մասին խոսք չկա, դրա տակ Փաշինյանի ստորագրությունն է, և այս փաստից իշխանությունը որևէ կերպ չի կարող խուսափել։ 

Խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի մասին՝ նա այն համոզմունքը հայտնեց, թե մեզ ձեռք չի տալիս, որ ՌԴ-ի դիրքերը թուլանան․ չմոռանանք, որ ռուս խաղաղապահներն են Արցախում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։