Բենզալցակայաններում ու գազալցակայաններում հայտնաբերվել են հարյուրավոր խախտումներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

 

տռռեգտեռգ

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն անցած տարվա ընթացքում ստուգումների արդյունքում 200 քմ և ավելի մակերեսով արտադրական կազմակերպությունների 111 օբյեկտներում բացահայտվել է 446 խախտում։

Տեսչական մարմնից հայտնում են, որ բենզալցակայանների 38 օբյեկտներում բացահայտվել է 89 խախտում:

Բնակելի շենքերի, հյուրանոցների և հանրակացարանների 3 օբյեկտում բացահայտվել է 23 խախտում։

Նշված ժամանակահատվածում ստուգվել է գազալցավորման կայանների 71 օբյեկտ։  20 Ստուգումների արդյունքում բացահայտվել է 431 խախտում։

Գիտական և ուսումնական հաստատությունների 3 օբյեկտներում բացահայտվել է 3 խախտում։

Գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող 3 օբյեկտներում բացահայտվել է 2 խախտում։

Հիվանդանոցների, պոլիկլինիկաների և ամբուլատորիաների մեկ օբյեկտի ստուգման արդյունքում տրամադրվել է թերությունների բացակայության վերաբերյալ տեղեկանք։

Նշված ժամանակահատվածում ստուգվել է կառավարման հիմնարկների 15 օբյեկտ, որոնցից 1-ը՝ պետական մարմնի կողմից ստացված գրության հիման վրա։ Բացահայտվել է 49 խախտում։

Նավթամթերքների պահեստների 3 օբյեկտի, որոնցից 2-ը իրականացվել է պետական մարմինների կողմից ստացված գրությունների հիման վրա, ստուգման արդյունքում թերություններ չեն հայտնաբերվել։

Ստուգվել է պայթուցիկ նյութերի պահեստների 2 օբյեկտ, բացահայտվել է 4 խախտում։

Սոցիալական ապահովության կազմակերպությունների ծերանոցների, հաշմանդամների տների, մանկատների մեկ օբյեկտի ստուգման արդյունքում խախտում չի բացահայտվել, տրամադրվել է տեղեկանք թերությունների բացակայության վերաբերյալ:

Իրականացվել է 249 վերստուգում, որոնց արդյունքում խախտումների քանակը նվազել է 58.73%-ով։ Վերստուգումների արդյունքում կազմվել է 111 տեղեկանք՝ թերությունների բացակայության վերաբերյալ:

Հիմնական խախտումներն են.

• հակահրդեհային ինքնաշխատ համակարգերից հրդեհի տագնապի ազդանշանը չի փոխանցվում լիազոր մարմնին – 36 դեպք,

• կախված մակերեսի չափերից պահեստները սարքավորված չեն հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգով – 33 դեպք,

• Էլեկտրամատակարարումն անջատող սարքերը (անջատիչները) չեն գտնվում պահեստից դուրս – 32 դեպք,

• պահեստային շինությունում օգտագործվում են խրոցակային վարդակներ - 30 դեպք,

• 500 խ.մ -ից ավելի ծավալով պահեստային շենքերը սարքավորված չեն հրշեջ ծորակներով կահավորված ներքին հակահրդեհային ջրացանցով այնպես, որ յուրաքանչյուր կետ ցողվի 2X2,5 լ/վրկ ջրի շիթով – 30 դեպք։

--00--ՍԳ