Կոնջորյանը և Արթուր Հովհաննիսյանը ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

 

տռռեգտեռգ

Այսօր, Ազգային Ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։

Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից:

Ներկայացվել է Հայաստանում ժողովրդավարական առաջընթացի ուղղությամբ տարվող աշխատանքները և մեծապես կարևորվել Ֆրանսիայի աջակցությունը այդ ուղղությամբ։

Կարևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջխորհրդարանական կապերի զարգացումը բարեկամական խմբերի և միջխորհրդարանական պատվիրակությունների մակարդակում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու ակտիվ համագործակցությունը միջխորհրդարանական համագործակցության ամենատարբեր բնագավառներում:

--00--ՍԳ