Փաշինյանը հերթական անադեկվատ պահվածքը ցույց տվեց, ուզում է տեսնի կոֆե խմող, հարց չտվող ընդդիմություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

«Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական անադեկվատ պահվածքը ցույց տվեց ԱԺ-ում։ Ուզում է տեսնել իր կողմից արտախորհրդարանական հռչակված ուժեր, կոֆե խմող, հարցեր չտվող ընդդիմություն, որը մոռացել է, որ ազատ և անկախ Արցախ է եղել, միջպետական ճանապարհները զավթված են, և Սև լճում մխրճված զորքեր կան»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի և ընդդիմության միջև տեղի ունեցած վեճին և դրա հետևանքով վերջիններիս դահլիճից հեռանալու հանգամանքին:

Խոսելով Վիեննայում կայացած Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման և իշխանության կողմից մանրամասներ չհայտնելու հանգամանքին, պատգամավորը նշեց. «Երկու օր է ԱԺ-ն սկսել է աշխատանքը, բայց պատասխան չկա, թե Հայաստանի և Թուրքիայի բանագնացները ինչ են խոսել, և ինչ է տեղի ունեցել հանդիպումների ընթացքում, ստիպված  պիտի սպասենք, որ Թուրքիան բացահայտի: Հայ -թուրքական հարաբերություն գոյություն չունի, կա ՀՀ-ի մասին հարցեր, որոնք քննարկվում են Թուրքիայի և Ադրբեջանի միջև»: 

Մանրամասները՝ տեսանյութում։