Եղիշե Կիրակոսյանն ու Լիպարիտ Դրմեյանը մարտի 7-10-ը գործուղվել են Ֆրանսիա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Եղիշե Կիրակոսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին և Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին մարտի 7-10-ը գործուղել է Ֆրանսիա (Ստրասբուրգ)` ՄԻԵԴ և ՄԻԵԴ-ի վճիռների կատարման քարտուղարության պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ ունենալու նպատակով:

Որոշման մեջ ասվում է. « Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին և Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին 2022 թվականի մարտի 7-10-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)` Եվրոպայի խորհրդի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման քարտուղարության պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ ունենալու նպատակով:

2. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին և Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը»:

--00—ՄՀ