Նավթի համաշխարհային գներն Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին 5%-ով աճել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

նավթ

Նավթի համաշխարհային գներն Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին աճել են շուրջ 5 %-ով, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Առավոտյան բիրժայում Brent-ի գինը կազմել է մեկ բարրելի դիմաց 110 ԱՄՆ դոլար։ Վերջին անգամ նավթի գինն այս սանդղակին էր բարձրացել 2014 թ.-ի հուլիսին, երբ կրկին Ուկրաինայում իրադարձություններ էին ծավալվում։

Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։ Փետրվարի 28-ին տեղի են ունեցել բանակցություններ, այսօր նախատեսվում է բանակցությունների 2-րդ փուլ։

--00—ԼՄ