Այս պատերազմը կարող է ամենաարյունոտը դառնալ Երկրորդ աշխարհամարտից հետո. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Այս պատերազմը կարող է ամենաարյունոտը դառնալ Երկրորդ աշխարհամարտից հետո։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը, վերլուծելով Ուկրաիանայի տարածքում ընթացող ռազմական գործողությունները, նշեց, որ այս պատերազմը կարծես թե պարադոքս լինի, քանի որ ո՛չ ռուսական զորքերն են վատ վիճակում և ո՛չ էլ ուկրաինացիները։

Նա այն համոզմունքը հայտնեց, թե ուկրաինական բանակի կրթության և պատրաստման գործում չափազանց մեծ է ամերիկյան ազդեցությունը, ինչի շնորհիվ նրանց հաջողվեց որակյալ պաշտպանություն և նահանջ կազմակերպել։ 

Մանրամասները՝ տեսանյութում։