Փետրվարի 26-ին երդման արարողություն է անցկացվել N զորամասում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

ՊՆ

Զորամիավորումներում և զորամասերում շարունակվում են ձմեռային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողությունները։

Փետրվարի 26-ին երդման արարողություն է անցկացվել N զորամասում։ Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Զորամասի հրամանատարությունը շնորհավորել է նորակոչիկներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն, հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները:

--00—ՄՀ