Չեղարկվել են Երեւանից դեպի Կրասնոդար, Կիեւ, Սոչի մի շարք չվերթներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

 

Ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով չեղարկվել են Երեւանից դեպի Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ եւ ռուսական մի շարք քաղաքներ նախատեսված չվերթներ։

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ այսօր չեղարկվել են «Աէրոֆլոտի և «Ուրալյան ավիաուղիներ»-ի չվերթները. 2 չվերթ դեպի Կիև, 2 չվերթ դեպի Կրասնոդար, որի օդանավակայանը փակ է։

Անցած հինգշաբթի չեղարկվել են դեպի Սոչի, Կրասնոդար չվերթները, ուրբաթ՝ դեպի Կիև,Կրասնոդար, Ռոստով չվերթները։
Եվրոպական մի շարք երկրներ հայտարարել են ռուսական ավիաընկերությունների համար իրենց օդային տարածքը փակելու մասին։

«Փաստինֆո»-ն ավիացիայից հետաքրքրվեց, թե ինչ անդրադարձ է ունեցել դա Հայաստանի վրա ու քանի չվերթ է հետաձգվել, որոնք ռուսական տարբեր ավիաընկերություններ մտադիր էին իրականացնել Հայաստանից տարբեր ուղղություններով։

«Աէրոֆլոտը, քանի որ համագործակցություն ունի եվրոպականան երկրների հետ, չվերթները կամ չեղարկում է կամ իր հաճախորդին առաջարկում այլ տարբերակ դեպի եվրոպական երկրներ։ Մյուս ավիաընկերությունների չվերթները, որոնք կապ չունեն ստեղծված իրավիճակի հետ, աշխատում են բնականոն հունով»,-ասացին քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

--00--ՍԳ