ՆԱՏՕ-ն Ուկրաինային կտրամադրի ՀՕՊ համակարգեր և լրացուցիչ սպառազինություն․ Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքն Ուկրաինային կտրամադրի ՀՕՊ համակարգեր և լրացուցիչ սպառազինություն։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը խարխլել է Եվրոպայում խաղաղությունը և այժմ Ուկրաինայի ժողովուրդը պայքարում է իր ազատության համար։

«ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում անհապաղ դադարեցնել այս անիմաստ պատերազմը, դուրս բերել զորքերն Ուկրաինայից և վերադառնալ երկխոսության ճանապարհ»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00--ԱՀ