Եթե պետք լինի, Սամվել Բաբայանն էլ պատասխան կտա, թող գան հանձնաժողով, ինձ ու նրան էլ հարցեր տան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

«ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը ցանկանում է բանակը տեսնել նոր կազմով, մարդիկ կան, որ իրենց տեղում չեն, պիտի գնան թոշակի: Լավագույն գնդապետներ կան, որ ստվերում են մնացել, ով նվիրված ու դուխով է, պետք է առաջ գնա, որ բանակի դուխը բարձրացնի»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով երեկ ԳՇ պետի և վարչության պետերի պաշտոնանկության որոշմանը:

Անդրադառնալով պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովին, պատգամավորը նշեց, որ եթե կարիք լինի վարչապետն էլ, Արցախի նախագահն էլ պիտի գնան քննիչ հանձնաժողով և պարզվի, թե ինչու պարտվեցինք:

«Պատերազմից հետո բոլորն իրար են մեղադրում դավաճանության մեջ, եթե պետք լինի Բաբայան Սամվելն էլ պատասխան կտա, բոլորն էլ քննվելու են: Ընդիմությունը պիտի ներկա լիներ քննիչ հանձնաժողովում ու Սամվել Բաբայանին, նաև ինձ հարցեր տար, ոչ թե պատերի տակ տարբեր բաներ խոսեր: Ասում են՝ պարտությունը բարդում եք զինվորականների վրա, բա ո՞վ է պարտվել, սանեպիտկայանի՞ց են կռվել, զինվորականներն են պատասխանատու»,-ավելացրեց Մելքոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։