ՄԻՊ-ը պարբերաբար տեղեկություն է ստանում Ուկրաինայի հայ համայնքի, ՀՀ քաղաքացիների խնդիրների մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

միպ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մշտական կապի մեջ է Ուկրաինայում ՀՀ դեսպանության հետ և պարբերաբար տեղեկատվություն է ստանում Ուկրաինայի հայ համայնքի, Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիների առջև ծառացած խնդիրների վերաբերյալ:

Ստեղծված իրավիճակում Ուկրաինայի հայ համայնքի իրավունքների պաշտպանության խնդիրը կմնա Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:

--00--ՄՀ