Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

կորոնավիրուս

Ինչպես աշխարհի մի շարք երկրներում, Հայաստանում վերջին ժամանակաշրջանում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի տարածման արդյունքում շատացել են հիվանդության դեպքերը` հատկապես երեխաների շրջանում։

Արցախի Հանրապետությունում բնակչության մոտ նույնպես հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության «Օմիկրոն» շտամ:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»-ի կողմից ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ուղարկված COVID-19 տիպավորման նմուշները նույնականացվել են որպես SARS-CoV-2 վիրուսի «Օմիկրոն» B. 1.1.529 տիպի շտամ:

Ընդհանուր առմամբ «Օմիկրոնը» նման է այլ սուր շնչառական վարակներին և կորոնավիրուսի նախկին տեսակներին։ Այն ավելի շատ ախտահարում է վերին շնչուղիները՝ քիթը, կոկորդը և առավել հազվադեպ է առաջացնում թոքերի ախտահարում։

«Օմիկրոնից» պաշտպանության դեպքում արդյունավետ է՝

  • փակ տարածքներում դիմակ կրելը
  • պահապանել սոցիալական հեռավորության պահպանումը 1-1.5 մետր
  • հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով, մաքրել ախտահանիչներով,
  • խուսափել մասսայական միջոցառումներից:

Հիմնական ախտանշաններն են

  • ջերմության բարձրացումը
  • կոկորդի ցավը,
  • քթից արտահոսք,
  • չոր հազ,
  • գոտկատեղի ցավ:

Կորոնավիրուսի այլ տարբերակների համեմատ «Օմիկրոն»-դրական երեխաների շրջանում որոշակիորեն նվազել է թոքաբորբի հաճախականությունը, դեպքերի մեծ մասում հիվանդությունն անցնում է 2-3 օրվա ընթացքում, այն սահմափակվում է քիթըմպանի գանգատներով։ Վաղ տարիքի երեխաների մոտ երեբեմն զարգանում է կոկորդի և շնչափողի բորբոքում՝ «կրուպ» կամ «բրոնխիտ», ուղեկցվող շնչառական անբավարարության նշաններով, կան նաև ականջի բորբոքման դեպքեր։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արձանագրվում է հիվանդացության բարձր ակտիվություն, ինչպես նաև այն, որ «Օմիկրոն» շտամին և սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանները նույնանման են, ԱՀ առողջապահության նախարարությունը հորդորում է նշված ախտանշանների ի հայտ գալու դեպքում դիմել առողջության առաջնային պահպանման օղակ/պոլիկլինիկա՝ հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերելու և հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով:

Մասնագետները նշում են, որ «Օմիկրոնից» պաշտպանության դեպքում արդյունավետ է COVID-19-ի դեմ պատվաստանյութի բուստեր դեղաչափը, առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում օր առաջ պատվաստվել և կանխել հիվանդության բարդացումները:

--00--ԿԿ