Գողություն եկեղեցուց.հանցագործը ներկայացրել հանցագործության գործիք կացինը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

 

Դեռևս անցած տարվա դեկտեմբերի 21-ին անհայտ անձինք կոտրել էին Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու դուռը, հետո նաև հանգանակության արկղը և գողացել փող: Սա այն դեպքն է, երբ վնասի չափն էական չէ:

Ձեռնարկվեցին անհրաժեշտ միջոցառումներ, այդ թվում` օպերատիվ-հետախուզական: Օրեր առաջ Նաիրիի քրեական հետախույզները ստացան օպերատիվ տվյալ, որ գողությունը կատարել են Եղվարդ քաղաքի երկու երիտասարդ բնակիչներ:

Փետրվարի 18-ի երեկոյան նրանցից մեկը ներկայացվեց Նաիրիի քննչական բաժին, որտեղ տվեց խոստովանական բացատրություն: Նա նաև ներկայացրեց հանցագործության գործիք կացինը:
Վնասի չափը և դեպքի հանգամանքները պարզվում են:

--00—ՄՀ