Այսօրվանից ՀՀ ՄԻՊ-ի գործառույթները կատարում է Քրիստինե Գրիգորյանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

 

տռռեգտեռգ

Երեկ ավարտվեց ՀՀ մարդու իրավունքների՝ արդեն նախկին պաշտպան Արման Թաթոյանի լիազորությունների ժամկետը: 

Այսօրվանից ՀՀ ՄԻՊ-ի գործառույթները կատարում է ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը: 

Հիշեցնենք, որ Գրիգորյանը ՄԻՊ-ի պաշտոնում ընտրվեց հունվարի 24-ին ՀՀ Ազգային ժողովում՝ 68 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Թաթոյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնել էր 2016 թվականի փետրվարի 23-ին։

--00--ՍԳ