«Արմենիա» ավիաընկերության՝ Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ չվերթները 1 ժամ շեղումով են իրականացում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

արմենիա

«Արմենիա» ավիաընկերությունը տեղեկացնում է, որ այս պահին չվերթները Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ ընթանում են չվացուցակից գրեթե 1 ժամ շեղումով։

«Ռազմական գործողությունների հետևանքով ՌԴ օդային տարածքները մասնակի փակ են, ինչը պատճառ է դարձել չվերթը այլ, ավելի երկար երթուղով իրականացնելու համար։ Այս պահին Երևան-Մոսկվա ուղղությամբ իրականացվող NGT930 չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարա քաղաքի օդանավակայանում` ռուսական ավիակարգավարների հրահանգով։

Համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո 930 չվերթը շարունակելու է չվերթը դեպի Մոսկվայի Վնուկովո օդանավակայան։

Մաղթում ենք բոլորիդ բարի թռիչք»,-նշվում է հայտարարությունում։

--00—ԼՄ