Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

 

տռռեգտեռգ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն:

Նուր-Սուլթանի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Ղազախստանի փոխվարչապետ, առևտրի և ինտեգրման նախարար Երմեկ Կիզատովը:

Վարչապետը մայրաքաղաք Նուր-Սուլթանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Փետրվարի 24-ին տեղի է ունենալու խորհրդի նեղ կազմով, իսկ փետրվարի 25-ին՝ ընդլայնված կազմով նիստը:

--00--ՍԳ