Հունաստանի ԱԳՆ-ի նվիրաբերած «Մոդեռնա» պատվաստանյութի 35․000 չափաբաժինը հանձնվեց Հայաստանին 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

նկար

Ս․ թ․ փետրվարի 24-ին, Հայաստանում Հունաստանի փոխդեսպան Էմանուիլ Ասիմակոպուլոսը պաշտոնապես Հայաստանին հանձնեց Հունաստանի Արտաքին գործերի նախարարության նվիրաբերած  «Մոդեռնա» պատվաստանյութի 35․000 չափաբաժինը։ Այս մասին հայտնում է Հայաստանում Հունաստանի դեսպանությունը:

«Ցանկանում եմ արտահայտել մեր մեծ գոհունակությունը, այսօր «Մոդեռնա» պատվաստանյութի այս 35․000 չափաբաժնի նվիրատվության ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ։ Այսպիսով, մենք գործնականում օգնում ենք մեր հայ բարեկամներին COVID -19 համավարակի դեմ պայքարում։ Այս կապակցությամբ կցանկանայի շնորհակալություն հայտնել Հայաստանի արտաքին գործերի և Առողջապահության նախարարություններին՝ մեր օրինակելի համագործակցության և ծրագրի հաջող իրականացման գործում իրենց աջակցության համար»,-նշել է փոխդեսպանը:

Նշենք, որ ծրագիրը իրականացվել է Եվրոպական Միության Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի Արտակարգ իրավիճակների արագ արձագանքման համակարգող կենտրոնի աջակցությամբ, որը սատարել է պատվաստանյութի տեղափոխման գործընթացին։

նկար

--00—ԼՄ