Կոչ կանեի ժամանակավորապես դադարեցնել 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

 

տռռեգտեռգ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գրել է․

Որքան սրվում է ներքաղաքական իրավիճակը, այնքան թուլանում են Հայաստանի դիրքերը հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, առանց այդ էլ չափազանց բարդ, առաջիկա բանակցություններում։

Այս առումով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծումը ոչ միայն չի նպաստում ներքաղաքական իրավիճակի լիցքաթափմանը, այլեւ ընդհակառակը, ավելի է սրում այն, ըստ էության, ծառայելով բացառապես մեր հակառակորդների շահերին։

Ուստի ես կոչ կանեի ժամանակավորապես դադարեցնել այդ հանձնաժողովի գործունեությունը եւ 44-օրյա պատերազմի հանգամանքների քննությանն անդրադառնալ ավելի բարենպաստ եւ հանդարտ իրավիճակում։

--00--ՍԳ