Ասելով, թե «ռուսն է ծախել» կամ «արցախցին չի կռվել», խփում են մեր արտաքին ու ներքին երկու սյուներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

Ասելով, թե «ռուսն է ծախել» կամ «արցախցին չի կռվել», խփում են մեր արտաքին ու ներքին երկու սյուներին: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

Բանախոսի համոզմամբ, Լուգանսկի և Դոնեցկի ինքնորոշումը մեր աշխարհաքաղաքական շահերից է բխում, և որևէ մեկը Արցախին չի կարող դատապարտել Ռուսաստանի որոշումը ողջունելու մեջ, ընդհակառակը՝  կշտամբողները պետք է ասեն, թե ինչու չեն ճանաչում Արցախի անկախությունը։ 

Բաբայանի կարծիքով, Ռուսաստան-Ադրբեջան հռչակագիրը չի ենթադրում, թե Բաքուն դառնալու է ռուսների գլխավոր հենարանը տարածաշրջանում, ըստ նրա, մենք պետք է ըմբռնումով մոտենանք Մոսկվայի քայլերին, քանի որ նա փորձում է ապահովել իր թիկունքի անվտանգությունը այդ բարդ և խճճված աշխարհաքաղաքական իրավիճակում։

Մանրամասները՝ տեսանյութում։