ԲԴԽ-ն քննության փուլում արդեն իսկ որոշումը կայացրած է եղել. փաստաբանը ձայնագրություն է գաղտնազերծել

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 23  24 News  

․

Փաստաբան Արսեն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն տալու վերաբերյալ ԲԴԽ նիստի ձայնագրությունը լսելիս նկատեցի, որ 31.01.2022թ. ԲԴԽ նիստին ժամը 22: 16 րոպեին դատախազի հերթական ելույթի ժամանակ պատահական ձայնագրվել է նաև ԲԴԽ նախագահի ցածր տոնով հավանաբար իր կողքը նստած ԲԴԽ անդամ, դատավոր Մեսրոպ Մակյանի հետ ունեցած խոսակցությունը, որի ժամանակ ԲԴԽ նախագահն ասում է. «(…)11-ին դնենք, հրապարակենք, սկսենք(…)»

Ոչ իրավաբան գործընկերներս կմտածեն, թե կազմակերպչական հարցեր են, ինչ իմաստ ունի ուշադրություն հրավիրել դրա վրա:

Սակայն, իրականում այս խոսակցությունը ցույց է տալիս, որ Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն տալու հարցի քննարկումը չավարտած, խորհրդակցական սենյակ չհեռացած, ԲԴԽ նախագահը արդեն իսկ վստահ է եղել, ԲԴԽ անդամների կողմից կողմ քվեարկելու հարցի շուրջ, քանի որ երկրորդ միջնորդության քննարկումը կարող է սկսել միայն առաջին միջնորդությանը դրական լուծում տալու դեպքում:

Սա նշանակում է, որ փաստացի վերոգրյալ միջնորդության քննարկումը կրել է ձևական բնույթ, և ԲԴԽ-ն միջնորդության քննության փուլում արդեն իսկ որոշումը կայացրած է եղել…»,- գրել է նա:

--00--ԱՀ