Ադրբեջանի բանտերում անօրինաբար պահվում են բազմաթիվ շիա հավատացյալներ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 23  24 News         

Ոսկանյան

«Գրեթե վստահ եմ, որ Երևանի՝ իրանական ճարտարապետության գոհար Կապույտ մզկիթ այցելած և սոցցանցերում սադրիչ գրառումներով հանդես եկած Բաքվի բռնապետական վարչախմբի ներկայացուցիչը նույնիսկ չգիտե էլ, թե ինչպես պետք է աղոթի իրական հավատացյալ շիա մահմեդականը։

Նշված բաշիբոզուկին պետք է հիշեցնել, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բանտերում հենց այս պահին անօրինաբար պահվում են բազմաթիվ շիա հավատացյալներ, որոնք խղճի բանտարկյալներ են և զրկված են, դիցուք, հենց Ապշերոնյան թերակղզում գտնվող Նարդարան ավանի մզկիթներում աղոթելու հնարավորությունից, որոնցում, ի դեպ, Բաքվի բռնապետի անվտանգության ուժերը պղծել էին շիայական սգասացության դրոշները։

Ցանկացած երեսպաշություն և լկտիություն պետք է ինչ-որ սահման ունենա, սրանցը՝ կարծես չունի։ #մահ_թշնամուն»։

--00—ՄՀ