Բայդենը կարող է հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 22,  24 News         

բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այսօր՝ փետրվարի 22-ին, տեղական ժամանակով 13:00-ին (Երևանի ժամանակով՝ 22:00-ին) հանդես կգա ռուս-ուկրաինական ճգնաժամին վերաբերող ելույթով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում են «Գարդիան»-ը՝ նշելով, որ ելույթի նախնական ժամը փոփոխվել է:

Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների՝ Բայդենի տեսաուղերձի մասին տեղեկությունից ժամեր առաջ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալը «ներխուժում» էր անվանել ռուսական զորքերի տեղաշարժը դեպի Դոնեցկ և Լուգանսկ:

Նշվում է, որ Սպիտակ տան ղեկավարը կարող է հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ ի պատասխան արևելյան Ուկրաինա զորքեր մտցնելու:

--00--ԱՀ