Պարեկների մասնակցությամբ հրաձգության մարզումներ են անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

 

Փետրվարի 18-ին ոստիկանության հրաձգարանում պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի անձնակազմը անցկացրեց գործնական հրաձգության մարզումներ։

Պարեկները «Գլոկ» տեսակի ծառայողական ատրճանակով ստուգեցին հրաձգությունից իրենց մասնագիտական հմտությունները:
Հրաձգությանը ներկա էր պարեկային ծառայության ու ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության ստորաբաժանումների ղեկավար կազմը։

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով հրաձգության արդյունքները՝ պարեկային ծառայության ղեկավարությունը հանձնարարեց մարտական և ֆիզիկական պատրաստականության դասընթացներով առավել կատարելագործել գիտելիքները՝ հետագա ստուգարքներին ավելի լավ արդյունքներ ցուցաբերելու համար։

--00--ՍԳ