Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի տարվա առաջին ստուգարքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

 

տռռեգտեռգ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնել է Իրան` մասնակցելու միջազգային մրցաշարի: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի հետ Թեհրան են մեկնել 9 ըմբիշ՝ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ քաշային կարգ), Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (63 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սերյոժա Բեռնեցյանը (72 կգ), Էմիլ Ավետիսյանը (77 կգ), Էրիկ Էլոյանը (82 կգ), Կարեն Խաչատրյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Նրան կօգնեն Սամվել Գևորգյանն ու Արսեն Մակվեցյանը: Մրցումները կկայանան փետրվարի 23-25-ը: Մեր հավաքականի առաջատար, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, բաց կթողնի տարվա առաջին ստուգարքը։
 

--00--ՍԳ