Պուտինը Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչման հարցով որոշում կկայացնի այսօր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր որոշում կընդունի ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները թե ոչ։Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՌԴ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ 

Հիշեցնենք, որ այսօր ինքնահռչակ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ղեկավարներ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկը դիմել էին Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ճանաչել հանրապետությունների անկախությունը։

--00--ԱՀ