երբեք չենք համակերպվելու և չենք հանդուրժելու, որ սա հանդես գա որպես Հայաստան պետության գլուխ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

 

տռռեգտեռգ

Նկատի ունենալով, որ իշխանությունը բռնազավթած հանցավոր խումբը Հայաստանի Հանրապետության նախագահ է ուզում դարձնել Վահագն Խաչատրյան անունով ինչ որ երևույթի, ով ի լուր ամենքի հայտարարել է ԱՍԱԼԱ-ի գործողությունների համար թուրքերից ներողություն խնդրելու իր պատրաստակամության մասին,
 

Հայտարարում ենք

երբեք չենք համակերպվելու և չենք հանդուրժելու, որ սա հանդես գա որպես Հայաստան պետության գլուխ, հանդիսանա Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահպանման երաշխավոր և աշխարհին ներկայացնի Հայաստան պետությունն ու հայ ժողովրդին:
Հայաստանի Հանրապետության նախագահ դարձվելու դեպքում սա դառնալու է Հայաստանի տարածքային ամբողջականության և պետության ինքնիշխանության կործանման երաշխավորը: Միաժամանակ նկատի ունենալով սրա նախագահ դարձվելու հավանականությունը՝ նախապես հայտնում ենք մեր արհամարհանքը գործող այն բոլոր սպաների ու գեներալների հանդեպ ովքեր սրան հանդիպելիս պատվի կառնեն կամ սրա ձեռքից կընդունեն պաշտոն, գեներալական կոչում ու պետական պարգեւ:

հ.գ. 

Հատուկ անգետ ու անհայրենիք զանգվածի համար.
ԱՍԱԼԱ-ն երբեք ձեռք չի բարձրացրել աշխատավոր թուրքի կամ թուրք գյուղացու վրա: ԱՍԱԼԱ-ն հանդիսացել է գերմանական դատարանի կողմից արդարացված Թեհլիրյանի ժառանգորդը և սատկացրել է եղեռն իրականացրած հանցագործ իշխանությունների բարձր պաշտոնատար անձանց: 

1. «Պահեստազորի սպաներ» շարժում

2. «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն ՀԿ

3. «Ձայն հայրենեաց հայ մտավորականների նախաձեռնություն» ՀԿ

4. «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ

5.  «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ

6. «Հայ ազգային ճակատ» ՀԿ

7.  «  Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ

8.  « Վերադարձ» հիմնադրամ

9.  «Ազգային Միասնականություն » ՀԿ

 

--00--ՍԳ