«ՀայՓոստի» անվան և ապրանքային նշանի շահարկմամբ բանկային տվյալների կորզման փորձեր են արվում

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 21,  24 News     

հայփոստ

Վերջին շրջանում առցանց տիրույթում խիստ ակտիվացել են խարդախները, որոնք, օգտագործելով անվճար հայտարարությունների տարբեր էջեր, ինչպես List.am-ը, նամակների ուղարկման տարբեր հարթակներ (էլեկտրոնային փոստով զեղծարարություն՝ ֆիշինգ), փորձում են տիրապետել անձնական բանկային տվյալներին՝ ահազանգում են «ՀայՓոստ» ընկերությունից: 

«Կրկին ահազանգ ենք ստանում, որ, ի թիվս բարձր հեղինակություն ունեցող այլ ընկերությունների, «ՀայՓոստի» անվան և ապրանքային նշանի շահարկմամբ ևս մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում:

Հայտնում ենք, որ «ՀայՓոստը» տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի:

Հորդորում ենք ձեռնպահ մնալ առցանց հարթակներում գրանցած էջերի ծածկագրերը, հեռախոսահամարները, անձնագրերի համարները և այլ անձնական տվյալներն անծանոթ անձանց տրամադրելու առաջարկներն ընդունելուց, ոչ մի դեպքում չտրամադրել  բանկային տվյալներ:

«ՀայՓոստի» ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հորդորում ենք օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից.

կայք՝ https://www.haypost.am/

ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/haypost.am

ինստագրամյան էջ՝ https://www.instagram.com/haypost.official/?hl»,- ասված է հաղորդագրության մեջ:

--00—ՄՀ