Հրդեհ Այգեզարդ գյուղում. այրվել են տան երկու խոհանոցները

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 20,  24 News          

ԱԻՆ

Փետրվարի 20-ին, ժամը 09:19-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեզարդ գյուղի Չկալովկա փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:49-ին, մարվել՝ 09:56-ին։ Այրվել են տան երկու խոհանոցները (մոտ 20 քմ):

--00—ՄՀ