Լուգանսկից Ռուսաստան է տարհանվել 13500 մարդ՝ կանայք, երեխաներ, տարեցներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

նկար

Լուգանսկի՝ ավելի քան 13500 բնակիչ տարհավել է Ռուսաստան: Տարհանման գործում ներգրավված է 1 երկաթուղային շարժակազմ և 219 ավտոբուս: Այս մասին հայտնել է Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության վարչապետ Սերգեյ Կոզլովը, գրում են ռուսական ԶԼՄ-ները:

Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները փետրվարի 18-ին հայտարարել էին բնակիչների՝ հատկապես կանանց, երեխաների ու տարեցների ժամանակավոր տարհանում դեպի ՌԴ Ռոստովի շրջան: 

--00—ԼՄ