ԴԺՀ-ի ղեկավարը հայտարարել է, որ Դոնբասում իրավիճակը շարժվում է դեպի պատերազմ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

․

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ Դոնբասում իրավիճակը շարժվում է դեպի պատերազմ:

«Ցավոք, այո: Ցանկացած պահի կարող է սկսվել լայնածավալ հարձակում։ Դրա համար բացարձակապես ամեն ինչ պատրաստ է», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է նա՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Դոնբասում իրավիճակը լայնամասշտաբ պատերազմի կարող է հանգեցնել:

--00--ԱՀ