ԵԽ-ն Արցախի հայանպաստ լուծման զեկույց է տալիս, իսկ ԱԳՆ-ն չի խոսում, իմանում ենք ընդդիմությունից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

«Եվրախորհրդարանն ամեն ինչ արել է, որ Արցախյան հարցի հայանպաստ մոտեցում լինի, բայց ովքե՞ր են կիրառելու, եթե դիվանագիտությունը, պետական ինստիտուտները չեն օգտագործում»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանն՝ անդրադառնալով Եվրախորհրդարանի ընդունած զեկույցին, որտեղ նշվում էր, որ Արցախի հարցի բանակցային գործընթացը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում և կարգավորման հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

«Բազմաթիվ կարևոր փաստաթղթեր ունենք, բայց մեկ տարվա ընթացքում ադրբեջանական շեշտադրումներ են օգտագործվում։ Ուրախ կլինեի, որ ՀՀ ԱԳՆ-ն առաջինը հայտներ և ողջուներ Եվրախորհրդարանի այս տեսակի ճիշտ մոտեցումը, բայց, ցավոք սրտի, արձագանք չկա։ Երկու օր է՝ ՀՀ ԱԳՆ-ն չի խոսում Եվրախորհրդարանի զեկույցի մասին, տեղեկությունը հայտնում են ընդդիմադիր կամ այլ քաղաքական գործիչներ։ Մտավախություն ունեմ, որ Եվրախորհրդարանի զեկույցը չի օգտագործվի գործող իշխանության կողմից, կմնա փորձագիտական շրջանակներին»,- ավելացրեց Պողոսյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։