Փողոցը Քոչարյանին իշխանության բերելու համար չպետք է լինի, բայց իշխանությունն առանց փողոցի չի հեռանա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

Ակտիվ զանգվածն ուզում է, որ մի բան կատարվի, փոխվի երկրում, վատ է, որ սպասում են՝ միայն ընդդիմությունը պետք է դա անի, առանց իրենց, ժողովրդի ակտիվ զանգվածային ներգրավվածության։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 

«Պետք է իրատեսական լինենք հասկանալու համար, թե ինչքանով է այդ վիճակը հասունացած։ Տեսնում ենք, որ պրոցեսը գնում է դրան։ Վերջին հարցումները ցույց են տալիս՝ այս իշխանության նկատմամբ ծայրահեղ վատ վերաբերմունք ունեցողների թիվը շեշտակի աճել է և գերազանցում է այս իշխանությունների ակտիվ զանգվածին»,- նշեց Քոչարյանը։

Նրա գնահատմամբ՝ չի հասունացել այն վիճակը, որով իրենք կարողանան մեծ զանգվածներ փողոց հանել, ըստ նրա՝ չեն ուզում հիասթափեցնել իրենց կողմնակիցներին։

«Բավարար զանգված պետք է դուրս գա փողոց և այդ փողոցը չպետք է լինի իմ կամ որևէ մեկ այլի մասին։ Եթե այդպես լինի, ոչնչի չենք հասնի։ Փողոցը պետք է լինի իշխանությունը հեռացնելու մասին։ Չպետք է փողոց հանենք, ասենք դուրս ենք գալիս Քոչարյանին իշխանության  բերելու համար»,- հավելեց երկրոդ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--00—ՄՀ