Ադրբեջանի ահաբեկչությունն ուղղված է Արցախի պետականության և քաղաքացու դեմ․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

Արցախ

Արցախի ավելի քան երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում դատապարտել են Արցախի Հանրապետության նախագահի դեմ ուղղված Ադրբեջանի դատախազության՝ վերջերս արված հայտարարությունն՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ահաբեկչությունն առաջին հերթին ուղղված է Արցախի պետականության և քաղաքացու դեմ:

Հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի Հանրապետության նախագահին փաստորեն ձերբակալելու պետական ամենաբարձր մակարդակով հնչեցրած սպառնալիքները հանդիսանում են ահաբեկչական քաղաքականության վառ դրսևորում, միջազգային հիմնարար սկզբունքների և նորմերի կոպտագույն ոտնահարում և հետապնդում են հեռահար աշխարհաքաղաքական նպատակներ։

Այս հանցավոր ծրագրերն նպատակ ունեն կաթվածահար անել Արցախի Հանրապետության կառավարման համակարգը, խուճապ սերմանել Արցախի հասարակության մեջ, խարխլել մեր երկրի կապը արտաքին աշխարհի հետ, խաթարել Ռուսաստանի խաղաղապահ առաքելության գործունեությունը, ավարտին հասցնել Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտական ծրագրերը։

Խստիվ դատապարտում ենք նման հայտարարությունները և կոչով դիմում ենք Արցախի հասարակությանն ու համայն հայությանը։ Ադրբեջանի ահաբեկչությունն ուղղված է Արցախի պետականության և քաղաքացու դեմ։ Մեր ժողովուրդը չպետք է ենթարկվի սադրանքներին, պետք է համախմբվի, հանդես գա թշնամու հանցավոր նպատակների դեմ, մի կողմ դնի առկա տարաձայնություններն ու անհամաձայնությունները։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին՝ դատապարտել ադրբեջանական պետական ահաբեկչական քաղաքականությունը, քայլեր ձեռնարկել այն սանձելու ուղղությամբ։ Նման քաղաքականությունը վտանգ է ներկայացնում ոչ միայն Արցախի և նրա քաղաքացու, այլ ողջ քաղաքակիրթ հանրության նկատմամբ»։

Հայտարարության տեքստի տակ ստորագրել են.

1. «Արցախի գրողների միություն» հասարակական կազմակերպություն

2. «Արցախի ժուռնալիստների միություն» հասարակական կազմակերպություն

3. «Արցախի նկարիչների միություն» հասարակական կազմակերպություն

4. «Մայրություն» հասարակական կազմակերպություն

5. «ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիա» հասարակական կազմակերպություն

6. «ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպություն

7. «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպություն

8. «Փախստականների միություն» հասարակական կազմակերպություն

9. «Վերածնված Հայրենիք» հասարակական կազմակերպություն

10. «Արցախի կույրերի միավորում» հասարակական կազմակերպություն

11. «Արցախի ոստիկանության վետերանների միություն» հասարակական կազմակերպություն

12. «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպություն

13. «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» հասարակական կազմակերպություն

14. «Կանանց փախստականների միություն» հասարակական կազմակերպություն

15. «Փախստականների միավորում հանուն արդարության» հասարակական կազմակերպություն

16. «Իրավական աջակցություն և արդարություն» հասարակական կազմակերպություն

17. «Մեկ ազգ մեկ բռունցք» հասարակական կազմակերպություն 18. «Հայկի Սերունդ» հասարական կազմակերպություն

19. «Առաջ Արցախ» հասարակական կազմակերպություն

20. «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպություն

21. «Մտքի ուժը» հասարակական կազմակերպություն

22. «Զարգացում» հասարակական կազմակերպություն

23. «Ազգային Արցախ» հասարակական կազմակերպություն

24. «Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպություն

25. «Միացյալ Հայաստան» հասարակական կազմակերպություն

26. «Կրթություն՝ հանուն ապագայի» հասարակական կազմակերպություն

27. «Մեր տուն-Արցախ» հասարակական կազմակերպություն 28. «Լուսաբաց» հասարակական կազմակերպություն

29. «Ոգի-Նաիրի» հասարակական կազմակերպություն

30. «Կաճառ գիտական կենտրոն» հասարակական կազմակերպություն

31. «Աղվանստանի պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպություն

--00--ԿԿ