Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Ջհանգիրյանից․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

Ջհանգիրյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է` տեղեկություններ են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանից՝ նա այնքան էլ լավ չի իրականացնում իր վրա դրված պարտականությունները, եւ դատական համակարգի հնազանդեցման գործընթացը դանդաղ է ընթանում։

Լուրեր կային անգամ, որ Ջհանգիրյանին փոխարինող են փնտրում` մարդ, ով համակարգը կհավաքի բռում: Նաեւ սրանով են բացատրում այն, որ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ջհանգիրյանի դեմ ԱԺ ընդդիմության հայցը, որտեղ վիճարկում են վերջինիս ընտրությունը` Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի (ԲԴԽ անդամներին ներկայացվող պահանջները) 9-րդ մասի համաձայն (ԱԺ-ի կողմից որպես ԲԴԽ անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի դատավոր նշանակվելու համար սահմանված որեւէ սահմանափակում):

Խոսքը Ջհանգիրյանի տարիքի մասին է, ով ընտրվելու պահին արդեն 1 տարով մեծ էր օրենքով նշված շեմից եւ իրավունք չուներ զբաղեցնելու այդ պաշտոնը: Դիտորդները չեն բացառում, որ ՍԴ-ն անվավեր կճանաչի Ջհանգիրյանի նշանակումը ԲԴԽ անդամի կարգավիճակում` այն հռչակելով հակասահմանադրական։ Դատական նիստը նշանակվել է ապրիլի 19-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ