Ճողոպրելու ժամանակն է, պարոնա՛յք օլիգարխներ. արագի մեջ կապե՛ք ճամպրուկները. Հայկ Նահապետյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Ուկրաինայից արդեն ճողոպրել են 30 օլիգարխ՝ իրենց ընտանիքներով, իրենց ակտիվներով ու եղած չեղածով: Ուկրաինայի դեպքերն արդեն ալեկոծում են ՀՀ ներքաղաքական դաշտը: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

«Մեր օլիգարխների անգլո-ամերիկյան գործակալական ցանցի, ազդեցության գործակալների հոգիները փոթորկված են, խուրհուրդ եմ տալիս ճամպրուկներն արագի մեջ կապել, որովհետև վաղ թե ուշ այդ քամին հասնելու է ՀՀ։ Ճողոպրելու ժամանակն է, սուս ու փուս կապեք ճամպրուկները, հակառակ դեպքում՝ կարող եք ընկնել ԱՄՆ-ի վարչակազմում ծառայող աֆղանացիների օրը և կախվեք ինքնաթիռների անիվներից»,- ասել է Նահապետյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև տարածաշրջանի և աշխարհաքաղաքական անվտանգային խնդիրներին:

Մանրամասները՝ տեսանյութում: