Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 415,5 միլիոնը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 16,  24 News

կորոնավիրուս

Կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում փետրվարի 16-ի դրությամբ կազմել Է 415 միլիոն 508 հազար 498: Վիրուսի տարածման սկզբից ի վեր մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 837 հազար 873 մարդու:

Ըստ Worldometer-ի՝ COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան:

Վարակվածների և մահացածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ հաստատվել է 78 միլիոն 038 հազար 251 նոր դեպք, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 925 հազար 441-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 42 միլիոն 723 հազար 558-ի, վարակման հետևանքով մահացածների թիվնը երկրում կազմել է 509 հազար 872 մարդ:

Աշխարհում վարակվծների թվով երրորդ հորիզոնականում Բրազիլիան է, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 27 միլիոն 677 հազար 468 հիվանդացած, նրանցից մահացել է 640 հազար 076 մարդ:

--00—ՄՀ