32-ամյա արզնեցին լվացքի մեքենայի միջից 830 գ մարիխուանայի նմանվող զանգված է ներկայացրել ոստիկաններին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Փետրվարի 10-ին ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արզնի գյուղի 32-ամյա մի բնակչի բերման ենթարկելիս նրա տանը՝ սեղանի վրա, նկատել են ապակյա տարայի կափարիչ և ծխախոտի տուփ՝ սուր հոտով, դեղնականաչավուն զանգվածով։

Ըստ տանտիրոջ՝ զանգվածը թմրամիջոց է, պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից, մանրացրել ու չորացրել՝ հետագայում օգտագործելու համար:

Բացատրական աշխատանքի արդյունքում 32-ամյա տղամարդը տան չգործող լվացքատան լվացքի մեքենայի միջից ներկայացրել է պոլիէթիլենային փաթեթ՝ մոտ 830 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով։

Նշանանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են:

--00—ԼՄ