Արցախի Գերագույն խորհրդի 1-ին նախագահի ծննդյան օրն է. պատգամավորներն այցելել են հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

nka8

Այսօր՝ փետրվարի 16-ին, Արցախի քաղաքական և պետական գործիչ, ԱՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման առաջամարտիկ Արթուր Մկրտչյանի ծննդյան օրն է։

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման  և համակարգման պետական հանձնաժողովի անդամները և ԱՀ ԱԺ պատգամավորները այցելել են Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք են մատուցել  ԱՀ ԳԽ առաջին նախագահ, Ղարաբաղյան շարժման առաջամարտիկ Արթուր Մկրտչյանի հիշատակին։

--00—ԼՄ