Նոր Զելանդիան և Ավստրալիան կոչ են արել իրենց քաղաքացիներին շտապ հեռանալ Ուկրաինայից

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 12,  24 News

ուկարինա

Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարարությունը հորդորել է իր քաղաքացիներին շտապ լքել Ուկրաինայի տարածքը։ Գրել է  «Արմենպրես»-ը։

Գերատեսչության հրապարակած հայտարարության մեջ այս քայլը բացատրվում է «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև աճող լարվածությամբ»։

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը նման կոչով դիմել է իր քաղաքացիներին։ Ավստրալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա Ուկրաինայում ստեղծված իրավիճակը «շատ վտանգավոր» է անվանել։

Նախօրեին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն առաջարկել էր, որ բոլոր ամերիկացիները լքեն Ուկրաինան առաջիկա 24-48 ժամվա ընթացքում։ Այս շաբաթվա սկզբին Սպիտակ տան պաշտոնյան ասել էր, որ ԱՄՆ-ն չի ծրագրում զինվորականների օգնությամբ ամերիկացի քաղաքացիների զանգվածային տարհանումը Ուկրաինայից, իսկ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հաստատել է, որ անհրաժեշտության դեպքում Եվրոպայում ԱՄՆ-ի զինվորականները կարող են օգնել տարհանել ամերիկացի քաղաքացիներին՝ առանց ուկրաինական տարածքում հայտնվելու։

--00—ՄՀ