Թեղուտում անասնագոմ է այրվում. ներսում խոշոր եղջերավորներ կենդանիներ կան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

․

Փետրվարի 11-ին, ժամը 18։28-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ համայնքի վերջնամասում այրվում է անասնագոմ, ներսում կան խոշոր եղջերավոր կենդանիներ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ այրվում են անասնագոմ և անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։55-ին:

--00--ԱՀ