Նոր Նորքում թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 11,  24 News

Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել։
Փետրվարի 2-ին նրանք Գյուլիքևխվյան փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին նույն փողոցի 49-ամյա մի բնակչի։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ՝ 4 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով:
Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է։
Փետրվարի 8-ին էլ նրանք այցելել են Այգեգործների փողոցի տներից մեկը։ 43-ամյա տղամարդը նկատելով համայնքային ոստիկաններին՝ գրպանից գցել է կաթուցիչ ու թղթե փաթեթ։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 2 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված:
Ըստ տղամարդու՝ հայտնաբերվածը թմրանյութ է:
Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են։

--00—ՄՀ