20 տարվա կուտակված կեղտը 3 տարում հնարավոր չէ մաքրել. բանակի խնդիրները դրանով են պայմանավորված

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

«Ոմանց մոտ թյուր կարծիք կա, թե 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը պետք է բացահայտի պատերազմի արդյունքները, պատճառները, բայց իրականում պետք է խորությամբ ուսումնասիրի, թե ինչը հանգեցրեց պատերազմի և ինչո՞ւ լրջորեն պատրաստված չէինք, և ոչ թե մեղավորներ փնտրենք, այլ հետևություններ անենք»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն՝ անդրադառնալով քննիչ հանձնաժողովի գործունության մեկնարկին:

«Նախկին իշխանությունը մեզ մեղադրում է՝ ինչո՞ւ պատերազմը չկանգնեցրիք, բայց չեն ասում՝ ինչի՞ չհաղթեցինք, որովհետև գիտեն, որ հաջողությունը բացառվում էր, բանակը 20 տարի թալանել են: Ոչ մեկը չի ասում՝ այժմ բանակում խնդիրներ չկան, այսօր էլ խնդիրներ կան, որովհետև 20 տարվա կուտակված կեղտը 3 տարում հնարավոր չէ մաքրել»,-ավելացրեց նա: 

Մանրամասները՝ տեսանյութում։