44-օրյա պատերազմի վերաբերյալ օբյեկտիվ քննություն ՔՊ-ի իշխանության պարագայում անհնարին է․ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Պատերազմ

Ներկայիս իշխանությունների պարագայում որևէ օբյեկտիվ քննություն հնարավոր չէ։ Այս մասին 24News-ին ասաց «Ռազմինֆո» ռազմական-վերլուծական կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծմանը։

Վրթանեսյանի խոսքերով՝ օբյեկտիվ քննությունը հնարավոր է, եթե Նիկոլ Փաշինյանն իշխանության չլինի։ «Անկախ ամեն ինչից եթե պատերազմի պարտության գլխավոր կասկածյալն է ըստ էության ղեկավարելու հանձնաժողովի աշխատանքը, բնական է, չէ՞, որ այդ հանձնաժողովն ուղղակի չի կարող որևէ օբյեկտիվ իրականություն արտացոլել»։

Ռազմական փորձագետը նշեց, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն արդյունքներ չի տվել, ոչ բան չի հրապարակվել, իսկ այդ հարցով ճեպազրույցներ տալը չեղավ Ապրիլյան հանձնաժողովի աշխատանքի հրապարակում։ «Դա եղավ առանձին իշխանական պատգամավորների մանիպուլյացիաներ։ Հարցն այն է, որ Ապրիլյան հանձնաժողովը ցույց տվեց՝ ինչ է լինում, երբ որ իրենք իրենց ուզած արդյունքին չեն հասնում։ Եվ սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ որևէ օբյեկտիվ քննություն ՔՊ-ի իշխանության պարագայում անհնարին է», - եզրափակեց Կարեն Վրթանեսյանը։

--00--ԿԿ