ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Բաքվին

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 10,  24 News

կոնգրեսական

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը թվիթերյան իր էջում գրել է․ 

«Ալիևը շարունակում է հայոց պատմությունը ջնջելու իր ջանքերը՝ չնայած Արդարադատության միջազգային դատարանի վճռին, որ Ադրբեջանը չպետք է պղծի կամ ոչնչացնի հայկական մշակութային վայրերը։ Միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի նրան և պատասխանատվության ենթարկի այս աղաղակող խախտումների համար»։

--00—ՄՀ