Հայերը մեծ դեր են ունեցել Ռուսական կայսրության, ԽՍՀՄ և ՌԴ-ի դիվանագիտական կյանքում. դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Քաղաքական

Հայ ժողովուրդի բազմաթիվ ներկայացուցիչներ մեծագույն ներդրում են ունեցել Ռուսական կայսրության, այնուհետ արդեն Խորհրդային Միության և ժամանակակից Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ծառայության կյանքում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը դեսպանության այլ աշխատակիցների հետ միասին Ռուսաստանում նշվող «Դիվանագետի օրվա» կապակցույթամբ այցելել էր Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանին։ 

«Ավանդաբար այս օրը դեսպանության աշխատակիցներն այցելում են Գրիբոյեդովի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելու այն դիվանագետներին, որոնք մեծ ներդրում են ունեցել Խորհրդային Միության, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ։ Շատ կարևոր է, որ մենք հիշում ենք մեր պատմությունը, հիշում մարդկանց, որոնք ներդրում են ունեցել այն աշխարհի ձևավորման գործում, որում մենք ապրում ենք», - ասել է նա։ 

Դեսպանը նկատել է, հայերը ներդրում ունեցել և ունեցել են Ռուսական կայսրության, ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության իրականացման գործում։ «Այսօրվա աշխարհը բավական բարդ է, կան լուրջ մարտահրավերներ ու վտանգներ։ Այս համատեքստում, ես վստահ եմ, շատ պահանջված է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները», - հավելել է նա։

--00--ԿԿ