ՌԴ առողջապահության նախարարությունը՝ Ժիրինովսկիի առողջական վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

Thumbnail

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին գտնվում է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում, որտեղ նրան ցուցաբերվում է ողջ անհրաժեշտ բժշկական օգնությունը՝ կապված նրա մոտ ախտորոշված կորոնավիրուսի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

«Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հոսպիտալացվել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոց փետրվարի 2-ին՝ կովիդ-օմիկրոն ախտորոշմամբ: Նրա վիճակը կայուն է: Ժիրինովսկիին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական աջակցություն»,- հայտնել են նախարարությունից:

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ  75-ամյա քաղաքական գործիչը միացվել է թոքերի արհեստական օդափոխության սարքին:

--00--ԱՀ